Պարօլիմպիական վազորդ Օսկար Պիստորիուսի ընտանիքը հերքել է այն լուրը, որ մարզիկը գտնվում է ինքասպանություն գործելու եզրին: Նրանք այս մաիսն հյատնել են այն բանից հետո, երբ հրապարակվել վազորդի ընկերոջ հետ հարցազրույցը, որն ել հայտնել էր այդ լուրը: Գրում է Itar-Tass-ը:

«Օսկարը շատ ծանր է տանում իր ընկերուհու կորուստը, սակայն նա չի գտնվում ինքանսպանություն գործելու եզրին»,- հայտնել են մարզիկին մոտ կանգնած մարդիկ:

«Չնայած Պիստորիուսը կոտրված է այդ պատահարից հետո, չնայած բոլոր ողբերգական իրադրությունների, նա իր կյանքում նպատակ ունի և աշխատում է դրա համար: Մամուլի բոլոր հայտարարությունները, որոնք հակառակն են պնդում, սուտ են»,- ասել է Պիստորիուսի հորեղբայր Առնոլդ Պիստորիուսը:

Ինչպես հայտնում են, Պիստորիուսը ցանականում է վաճառել այն տունը, որտեղ պատահմամբ սպանել է ընկերոհուն, սակայն այդ ուղղությամբ դեռ քայլեր չեն ձեռնարկել: