ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների դիմել են միայն խիստ անհրաժեշտության դեպքում: