Թեհրանը մտադիր է դատի տալ Հոլիվուդին ««Արգո» վիրահատություն» ֆիլմն արտադրելու համար, որն արժանացավ Օսկարի: Թեհրանը պնդում է, որ ֆիլմում միտումնավոր աղավաղել են Իրանը: Գրում է  Vesti.az ադրբեջանական կայքը` հղում անելով տեղական ԶԼՄ-ին:

Նրանց տվյալներով արդեն Իրան է ժամանել ֆրանսիացի իրավաբան Իզաբել Կուտան-Պեյրը, որը տեղի իշխանությունների հետ քննարկում է հայցի մանրամասները:

Դատական հայցի մասին որոշումն ընդունվել է, երբ իրանցի չինովնիկների և կինոքննադատների մի խումբ դիտեց այդ ֆիլմը:

Փետրվարին Իրանը քննադատեց այդ ֆիլմը` այն անվանելով Իրանի դեմ ուղղված ամերիկյան քարոզչություն: