Մի խումբ երիտասարդ ֆուտբոլիստների ծնողների հայց է ներկայացրել ՖԻՖԱ-ի և Ամերիկյան երիտասարդական ֆուտբոլային ասոցիացիայի դեմ՝ խաղի կանոնները փոխելու պահանջով, հաղորդում է New York Times-ը։
Ծնողների հիմնական պահանջներն են՝ մինչեւ 10 տարեկան գլխով խաղալու արգելքը, մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների համար փոխարինումների թվի ավելացումը, ինչպես նաև վնասվածքի դեմքում 7-8 րոպեով ֆուտբոլիստին փոխարինելու հնարավորությունը։
«Ուղեղի ցնծումը իսկական համաճարակ է ֆուտբոլում։ Ամերիկյան դպրոցականները, ովքեր ֆուտբոլ են խաղում, տարեկան նվազագույնը 1800 հարված են ստանում գլխին։ Դա չափազանց շատ է, և ոչ ոք չի մտածում դրա մասին»,- ասել է փաստաբան Դերեկ Հովարդը։