Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենն ամենաշատն է արժանի 2013-2014 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։
«Կքվեարկեի Ռոբենի օգտին, նա արժանի է»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Sport1-ը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում են նաև «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը եւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Քվեարկության եզրափակիչ փուլը տեղի կունենա օգոստոսի 28-ին Մոնակոյում, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ: