Ուկրաինան ԵՄ-ին կոչ է անում Եվրախորհրդի արտակարգ նիստ հրավիրել օգոստոսի 30-ին՝ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների կիրառման և ուկրաինական կողմին Ռուսաստանին դիմակայելու համար ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին ասված է ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Կոնստանտին Ելիսեևի մեկնաբանության մեջ, հայտնում է Ukrinform-ը:
«Ուկրաինան և ԵՄ-ն պետք է դադարեցնեն այս պատերազմը: Մենք կոչ ենք անում օգոստոսի 30-ին Եվրախորհրդի արտակարգ նիստ հրավիրել Ուկրաինայի հարցով: Բավական է զիջումների գնալ և հանգստացնել ագրեսորին: Համերաշխությունը պետք է լինի բացարձակ և կասկածից դուրս: Այն պետք է նյութականանա հետագա վճռական և շոշափելի պատժամիջոցներով, ինչպես նաև Ուկրաինային ռազմական և ռազմատեխնիկական օգնություն տրամադրելով՝ ագրեսորին կանգնեցնելու համար»,-նշել է ԵՄ-ում Ուկրաինայի դեսպանը:
Դեսպանը ընդգծել է, որ փետրվարից՝ ՌԴ-ի ագրեսիան սկսելուց ի վեր, ԵՄ խորհուրդը Ուկրաինայի վերաբերյալ 11 եզրակացություն է ընդունել, Եվրախորհրդարանն էլ՝ 4 բանաձև՝ ՌԴ-ին կոչ անելով հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
«Սա բավական չէ՞ր հասկանալու համար, որ խոսքերը Կրեմլի համար ոչինչ չեն նշանակում», - հարցրել է Ելիսեևը եվրոպացի գործընկերներին:
Ելիսեևի խոսքով՝ եկել է խոսքը գործով փոխարինելու ժամանակը: