ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջ. Պսակին հայտարարությամբ է հանդես եկել՝ ադրբեջանցի լրագրող և իրավապաշտպան Իլգար Նասիբովին ծեծի ենթարկելու առնչությամբ:
«Մենք դատապարտում ենք օգոստոսի 21-ին Նախիջեւանում քաղաքացիական հայտնի ակտիվիստի՝ ժողովրդավարության աջակցման ոչ կառավարական կենտրոնի աշխատակցին ծեծի ենթարկելու փաստը, որը ծանր վիճակում հոսպիտալացվել է:
Ինչպես հասկանում ենք, տվյալ իրավիճակում ոստիկանությունն ու դատախազությունն անհապաղ հետաքննություն են սկսել: Մենք կողմ ենք լիարժեք և թափանցիկ հետաքննությանը և հարձակվողներին քրեական պատասխանատվության ենթարկելուն:
Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ»,- ասում է նա:
Հիշեցնենք նաև, որ «RFE/RL's» ադրբեջանական ծառայության նախկին անկախ լուսանկարիչ Իլգար Նասիբովը Նախիջևանում անհայտ անձի կողմից ենթարկվել է դաժան ծեծի: Նասիբովի վրա հարձակվել են օգոստոսի 21-ի ուշ երեկոյան «Democracy and NGO Development Resource Center»-ում, որը հանդիսանում է միակ անկախ իրավապաշտպան կազմակերպությունը տարածաշրջանում: