Լողափնյա ֆուտբոլը բրազիլական ծագում ունեցող սպորտաձև է, որը, սկիզբ առնելով Բրազիլիայից, տարածվել է ամբողջ աշխարհով: Լողափնյա ֆուտբոլի տարածմանը մեծ ուժ է հաղորդել տարբեր մրցաշարերում հանդես եկող աշխարահռչակ, ավանդական ֆուտբելիստների մասնակցությունը, ինչպիսիք են Ֆրանսիացի Էրիկ Կանտոնը, Իսպանացիներ Միգել և Խուլիո Սալինասան, Բրազիլացի Ռոմարիոն, Ժունիորան և Զիկոն: Այս ֆուտբոլիստների մասնակցության արդյունքում Լողափնյա ֆուտբոլը հեռուստաեթեր է հեռարձակվել շուրջ 170 երկրներում և հայտնվել շատ հովանավորների ուշադրության կենտրոնում` որպես գովազդի լավ հնարավորություն:
Լողափնյա ֆուտբոլը հիմնված է ավանդական ֆուտբոլի կանոնոների վրա` ունենալով որոշակի առանձնահատկություններ: Այս մարզաձևում հատուկ աչքի է ընկնում գնդակի հետ վարվելու տեխնիկան, շարժումների արագությունը ավազի մածուցիկ մակերեսի վրա, որը հնարավորություն է տալիս մարզիկներին օգտագործել տեխնիկական գեղեցիկ հնարքներ և հարվածներ դաշտի ցանկացած անկյունից դեպի հակառակորդի դարպասը և այլն: Մեկ խաղի ընդացքում կարելի է տեսնել 60 հարված դեպի դարպասը, յուրաքանչյուր 3-4 րոպեն մեկ կարողե գրանցվել դարպասի գրավում, իսկ գոլերի քանակը միջին հաշվով կարող է լինել 11 գոլ մեկ խաղի ընդացքում:
Առաջին անգամ այս խաղի կանոնների համախմբումը և հստակեցումը տեղի է ունեցել 1992 թվականին հիմնադիր՝ Լողափնյա ֆուտբոլի համաշխարային կազմակերպության (ԼՖՀԿ) կողմից մրցաշարեր անցկացնելու նպատակով, իսկ աշխարհի առաջնություն անցկացվել է 1995 թվականին Բրազիլիայի Ռիո ԴԵ Ժանեյրոի լողափերում, այն կրել է ոչ պաշտոնական բնույթ քանի որ չի անցկացվել ՖԻՖԱ-ի կողմից: Միայն 2005 թվականին երբ այս մարզաձևը ստացավ մասսայական բնույտ և նրանով սկսեցին զբաղվել նաև ճանաչված մարզիկներ ՖԻՖԱ-ն պաշտոնապես ընդունեց այն, փոփոխություններ և լրացումներ կատարեց մարզաձևի կանոնակարգերում և 2005 թվականին անցկացրեց առաջին պաշտոնական աշխարհի առաջնությունը: Մինչ այս աշխարհի առաջնությունները անցկացվում էին միայն Բրազիլիայում յուրաքանչյուր տարին մեկ անգամ, սակայն ՖԻՖԱ-ի որոշմամբ այն սկսեց անցկացվել տարբեր մայրցամաքներում՝ 2 տարին մեկ անգամ:
Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում իր կերտած հարուստ պատմությունը, չի կարող անմասն մնալ ցանկացած նոր նախաձեռնությունից, որը կարող է նպաստել ազգաբնակչության առողջ ապրելակերպի ապահովմանը և վերջինիս շրջանում դրա զարգացման և նոր նվաճումների ապահովմանը:
Հաշվի առնելով, որ բազային ֆիզիկական կուլտուրան իրականացվում է ուսումնական հաստատություններում և հանդիսանում ֆիզիկական կուլտուրայի մնացած բաղադրամասերի հիմքը, ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիան սույն թվական օգոստոսի 30-ին ժամը 10:00 ՀՀ գեղարքունիքի մարզի Սևանա լճի հանրային լողափում, առաջին անգամ կանցկացնի լողափնյա ֆուտբոլի առաջնություն, որին կմասնակցեն ՀՀ դպրոցական մարզիկները:
ՀՀ կրթության և գիտության նախարարության
մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության
վարչության պետ Արման Այվազյան