Ռեջեփ Թայիփ էրդողանը, ով այսօր` օգոստոսի 28-ին, ստանձնել է Թուրքիայի նախագահի լիազորությունները, Ահմեդ Դավութօղլուին հաստատել է վարչապետի, ինչպես նաև իշխող Արդարության և զարգացման կուսակցության առաջնորդի պաշտոնում, հաղորդում է Reuters-ը:
Մինչ այդ Դավութօղլուն զբաղեցնում էր Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը, նրա նոր նշանակումը այնքան էլ անսպասելի չէր: Էրդողանը հաղթել էր օգոստոսի 10-ին Թուրքիայում կայացած նախագահական առաջին համընդհանուր ընտրություններում: Երկրի օրենսդրությունում փոփոխությունները կատարվել էին 2012 թ. հունվարին: 1923 թ.-ից ի վեր պետության նախագահին ընտրում էր խորհրդարանը, փոխանցում է rbc.ru-ն: