«Հրապարակ» թերթը գրում է.
«Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում նախատեսված այցը դեռ հաստատ չէ, և չի բացառվում, որ չկայանա: Թեպետ Հովիկ Աբրահամյանը դեռ շաբաթներ առաջ էր հայտարարել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ մասին, սակայն այն պահից, երբ հաստատվեց հոկտեմբերի 10-ին Մինսկում նախագահների հանդիպման օրակարգը, ռուսական կողմը վարչապետական այցն աննպատակահարմար է համարում»,–գրում է թերթը։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: