«ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ ՀՀ այս տարվա բյուջեի կատարման հետ կապված կարող են ռիսկեր լինել, ինչը պայմանավորված է տնտեսության սպասվող թույլ աճով:

Իսկ այդ թույլ աճը, իր հերթին, փոխնախարարը պայմանավորել է Ռուսաստանի տնտեսության մտահոգիչ իրավիճակով: Միևնույն ժամանակ, փոխնախարարը կարծիք է հայտնել, որ չնայած սրան՝ կառավարությունը չի պատրաստվում սեկվեստորի, այսինքն բյուջեի կրճատման դիմել»,–գրում է թերթը։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: