«Նուբարաշենում մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած դանակահարության գործով հետախուզվող Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, ով կասածվում է 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության մեջ, գտնվում է Հայաստանում, սակայն ոստիկանություն դեռևս չի ներկայացել։ «Կան դեռևս փաստական որոշակի հանգամանքներ, որոնք պետք է ճշտի նախաքննական մարմինը, որից հետո կներկայանա, մեզ հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Կրոմվել Գրիգորյանը։ Փաստաբանի խոսքով՝ այժմ նախաքննական մարմնի կողմից հարցաքննվում են որոշ անձինք, ովքեր գործի համար նշանակալի ցուցմունքներ են տալիս, որով կհիմնավորվի, որ դանակհարողը Սեդրակը չի եղել։
Ի՞նչ կագավիճակ ունի Ս. Օսիպյանը ըստ այդ ցուցմունքների։«Այս պահին բարձրաձայնել չեմ կարող։ Ամեն դեպքում այդ ցուցմունքներով Սեդրակն անմեղ է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: