Այսօր պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և  հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ : «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում գտնվող  Սերժ Սարգսյանին որևէ ուղերձ չունի հղելու: Այս մասին նա ասաց այօր՝ Ազատության հրապարակում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Ես պարոն Սարգսյանին ուղերձ չունեմ: Միակ ասելիքս երեկ ասեցի վերջին անգամ, որ իրեն հարմար ժամանակին կընդունեմ Ազատության հրապարակում։ Եվ մենք կքննարեկն բաց օրակարգ: Իմ ասելիքը գնացի ներկայցրի մեժվեց»,­ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելեց, որ պատրաստակամ է նրան ընդունելու և կողջունի նրա այդ քայլը:

 Նա նշեց նաև, որ ինքը և Սերժ Սարգսյանը միասին  պետք է այս փուլը հաղթահարեն:

 Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով Մոսկվայում  Մաքսային միության հնարավոր քննարկումներին ասաց.«Ես դեմ եմ Մաքսային  միությանը,  ինչպես նաև Եվրասիական Միությանը Հայստանի անդամակցությանը»: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը Հայաստանը տեսնում է մի քանի   միջազգային անվտանգության կազմակերպություններում.«Երկկողմանի, ցանցավորված անվտանգության դեպքում որևէ տերություն մեզ հետ վերևից չի խոսի»,­առանձնացրեց  նա:

Այն հարցին, թե երբ Սերժ Սարգսյանը գա Ազատության հրապարակ ինքը կդադարեցնի՞ հացադուլը՝ պատասխանեց.«Մեկ մեկ տրվում եմ եթեների: Ես կողջունեմ, որ պարոն Սարգսյանը գա հրապարակ և կողջունեմ դրանից առաջ ՍԴ­ի սահմանդրական վճիռն իր անվանը համապատսխան։ Ես հավատ ունեմ, հավատում եմ, որ մարդը կարող է ուղղվել և ՍԴ­ն կարող է  իր հետագիծը մաքրի: Հույս ունեմ, որ նախադեպային վճիռ կհրապարակվի, կսպսենք դատարանի վճռին»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց նաև, որ ինքը սիրով կլսի Սերժ Սարգսյանի ցանկացած առաջարկ.«Եթե կամ դատարանից կամ Սերժ  Սարգսյանից ստանամ այդ երաշխավորված լուծումը, որ թույլ կտա ճանաչել ժողովրդի սահամանդրական հանգուցալուծումը, դա կդիտարկեմ  հացադուլիսց դուրս գալու միջոց: Եթե մինչև 9-ը  չգա, մենք միասին կտոնենք նոր Հայաստանի երդմնակալությունը»: