«Օրեր առաջ հանդիպել ենք Ռուբեն Գեւորգյանի հետ, որը ասաց, որ ցանկանում է 2500-3000 իսկական կռվող տղաների հավաքի, բայց ոչ մեկս չպիտի հայհոյենք իշխանություններին: Ես էլ ասում եմ՝ բայց նպատակը որն է, այդպես էլ չպատասխանեց: Կոտայքում Ռուբեն Գեւորգյանը հայտարարեց, որ պետք է կանգնել գերագույն հրամանատարի կողքին: Մենք ուզում ենք էդ գերագույն հրամանատարից ազատվենք, ինքն էլ ասում է՝ պետք է սատարենք նրանց»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը:
Սարգիս Կարապետյանի խոսքով՝ միությունները ոչ թե ազատամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու համար, այլ պարզապես մարդկանց խաբելու համար են:
«Ազատամարտիկը ոչ մի տեղ էլ չպիտի լինի, ցույցեր, նստացույցներ չպիտի կազմակերպի, որովհետեւ մեզ սազական չէ գնալ օպերայում նստել ու հացադուլ անել»,- ավելացրեց նա:


