Կիևում տեղի է ունեցել Հովհաննես Պետրոսյանի հուղարկավորությունը, ով կռվել է հակաահաբեկչական գոտում՝ «Այդար» գումարտակի շարքերում, այս մասին գրում է լրագրող Ռոման Բոչկալան ֆեյսբուքյան իր էջում:
«Նա կամավոր է գրանցվել անմիջապես Մայդանում՝ հակաահաբեկչական գործողությունների առաջին իսկ օրերից։ Նա զոհվեց զենքը ձեռքին՝ ծածկելով ընկերոջն ականի պայթյունից։ Ամբողջ հարվածը վերցրեց իր վրա։ Դա մարտ էր ռուսական հատուկ ջոկատի դեմ։ Այդ մարտում այդարովցիները հաղթեցին։ Սակայն չկարողացան պաշտպանել նրան՝ ամբողջ ջոկատի սիրելիին»,- գրել է լրագրողը։
Կիևում հրաժեշտ տվեցին հայ հերոսին (լուսանկարներ, տեսանյութ)


