Քանդվելու վտանգի տակ է հայտնվել Մուշի Ամրոց (Քալե) թաղամասի հայկական եկեղեցին, գրում է Demokrat Haber կայքը:Պատճառը Մուշի հայկական թաղամասի շինարարական աշխատանքներն են: Թուրքիայի կառավարության որոշմամբ հայտարարվել է քաղաքային վերակառուցման գոտի: Այնտեղ նախատեսվում է նոր շենքեր կառուցել:
Սուրբ Աստվածածին եկեղեցին մինչև 1958 թ.-ը հանրային սեփականություն է համարվել, սակայն 1958թ.-ին այն սեփականաշնորհվել է և անցել է Սոյլեմեզ ընտանիքին:
Եկեղեցին այժմ չի օգտագործվում, և քաղաքի վերակառուցման շրջանակներում քննարկվում է այն քանդելու հարցը:
Առանց հայկական համայնքի մնացած եկեղեցին տարիներ շարունակ անխնամ մնալով մասամբ փլուզվել է: Գմբեթն ամբողջությամբ քանդվել է, և մնացել են պատմական հուշարձանի 4 պատերը միայն:


