Քիչ առաջ Րաֆֆի Հովահննիսյանին այցելեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նա հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած կարճատև զրույցի ժամանակ ասաց.«Ես համարում եմ, որ ծայրահեղություն է, անկախ ամեն ինչից պարոն Հհովհաննիսյանը   վաստակել է հսկայակ  քանակության ձայներ»:

Վահան Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ պայքարի բոլոր ձևերը սպառված չէին.« Ես դասեր տալու համար չի , որ այստեղ եմ: Ես զորակցությունս եմ հայտնում: Ես կարծում եմ, որ պայքարի բոլոր ձեւերը սպառված չէին»:

Այն  հարցին, թե հնարավո՞ր է ՀՅԴ­-ն վայր դնի իր  մանդատները Հովհննիսյանն ասաց.«Մենք միշտ պատրաստ ենք,  բայց  ամեն մի քայլ   պետք է իմաստ ունենա»: