Ադրբեջանական մամուլը նոր «սենսացիոն բացահայտում» է կատարել, համաձայն որի` Նոյ Նահապետը նախիջևանցի շարքային բանվոր է եղել, ով աղ էր հայթայթում Դուզդաղի քարանձավներում:

Նման եզրակացության պատճառ է հանդիսանում  նախիջևանական «Şərq qapısı» թերթի այսօրվա համարը (164-րդ), հայտնում է haqqin.az-ը: Հոդվածում մասնավորապես ասված է.

«Դե, թերթերը շատ բան են գրում, կարող է ասել խելամիտ ընթերցողը: Այո´, այսօր թերթերը և ոչ միայն թերթերը գրում են ինչ ասես: Բայց երբ նման բան է գրում (ուշադրություն) Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գերագույն խորհրդի պաշտոնական տպագիր մարմինը, ակամայից հարց ես տալիս՝ արդյոք այդ ինքնավարության պաշտոնյաների և լրագրողների հետ անեն ինչ կարգի՞ն է, և արդյոք նրանց խելքը տե՞ղն է»:

Հեղինակներն այնուհետև կոչ են անում անպայման այցելել Նախիջևան, լինել Նոյ Նահապետի դամբարանում, որը, ի ցույց Երկրի վրա կենդանության փրկչի հանդեպ հարգանքի, կառուցել է հանրապետության ղեկավար Վասիմ Թալիբովը;

Հոդվածում նաև նշվում է, որ պատմական աղբյուրները հաստատում են Նոյ Նահապետի` համաշխարհային ջրհեղեղից հետո էլ դեռ երկար ժամանակ ապրելը և Նախիջևանում աշխատելը: Հեղինակներն անգամ նշում են մարգարեի աշխատանքի ճշգրիտ վայրը՝ Դուզդագի աղի հանքերը:

«Դե ինչ, մեզ մնում է միայն հետևել Նախիջևանի մեր գործընկերների օրինակին և մեր ընթերցողներին կոչ անել գնալ Նախիջևան և այցելել Նոյի դամբարան: Վասիֆ Թալիբովն ինչ որ կերպ պե՞տք է, չէ՞, արդարացնի նախիջևանցի բանվորի թանկ դամբարանի շինարարությունը»,-գրում է թերթը: