Այսօր՝ օգոստոսի 29-ին, տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամների կողմից շարունակվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քննարկումները, որի ամփոփված և թարգմանված տարբերակը պետք է ներակայացվի «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետներին` սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ նախատեսված հանդիպմանը քննարկելու նպատակով: