«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարզվում է՝ ցածր աշխատավարձերի խնդիրն առկա է անգամ Սերժ Սարգսյանի կուսակցությունում՝ ՀՀԿ գրասենյակում: Գրասենյակի աշխատակիցները դժգոհում են, թե չնչին աշխատավարձ են ստանում, վիճակն անմխիթար է հատկապես մարզային գրասենյակներում, որտեղ նվազագույն աշխատավարձից էլ ցածր գումարներ է ՀՀԿ-ն տալիս իր աշխատողներին: Որպես համեմատություն նշենք, որ կենտրոնական գրասենյակի առանցքային աշխատակիցների, օրինակ՝ ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանի և կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի աշխատավարձերը տատանվում են 120-150 հազար դրամի միջակայքում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: