Զբոսանավի առկայությունը խոսում է նրա տիրոջ սոցիալական դիրքի և բյուջեի մասին։ Սա  շքեղություն է, որ կարող են իրենց թույլ տալ միայն հարուստ և կայացած մարդիկ։ Ներկայացնում ենք աշխարհի ամենաթանկ զբոսանավերը, որոնք իրենց շքեղությամբ չունեն հավասարը...։

History Supreme։ $ 4,8 մլրդ.

 

Այն ձեռք է բերել մալազիացի մի բիզնեսմեն։ Ենթադրությունների համաձայն այն կարող է պատկանել Մալազիայի ամենահարուստ մարդուն` Ռոբերտ Քուոքին։ 4 տարի և 100կգ ոսկի է պահանջվել այս շքեղ ջրային հաճույքը կառուցելու համար։

 


 

 

 

The Eclipse: $ 485 մլն.

Պատկանում է Ռուսաստանի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին։ Eclipse, որը թարգմանաբար նշանակում է «խավարում», համարվում է աշխարհի ամենաերկար զբոսանավը։ Այն ունի լողավազան, կինոթատրոն, գրադարան, այգի և այլն,  իսկ վերին հարկում գտնվում է լյուքս նավախուցը 460մ², որն ամբողջովին զրահապատ է։

 

 

 

 

Սուպեր զբոսանավ «A»: $ 323 մլն.

Տերը ռուս միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոն է։ Այս ջրային հսկայի երկարությունը 119մ է։ Զբոսանավի անվան հեղինակը Մելնիչենկոյի կինն է, ում համար նախագծված է 25մ–անոց մակերեսով սրահ` արևի լոգանք ընդունելու համար։ Այս գեղեցկուհին ունի 3 լողավազան, վերելակ, մարմարե հատակ և 37 հոգանոց անձնակազմ։

 

 

Platinum 525։ $ 350 մլն.

2005թ. կառուցված այս զբոսանավը պատկանում է Դուբայի շեյխ Մուհամեդ բին–Ռաշիդ ալ–Մաքթումին։ 160մ երկարությամբ Platinum 525 հագեցած է ուղղաթիռային հրապարակով, լյուքս նավախցով, լողավազանով և 4 դիզելային շարժիովչ, որոնք ունակ են մինչև 9000 ձիաուժ հզորություն բացել։

 

 

Al Said: $ 300 մլն.

Օմանի սուլթան Կուբաս բին Սաիդին է պատկանում աշխարհի ամենաթանկարժեք թվով հինգերորդ զբոսանավը։ 

 

Աղբյուրը՝el.am: