«Իսլամական պետության» գրոհայինները նոր կենսաբանական զենքի ուսումնասիրություն են անցկացրել, գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով արաբական հեռուստաալիքները։
Բռնագրավված համակարգչում գտնվել է 19 էջանոց զեկույց՝ այտուցային ժանտախտը որպես զենք կիրառելու վերաբերյալ։
«Կենսաբանական զենքի առավելությունը ցածր արժեքն է և կորուստների բարձր արագությունը։ Հետազոտվում են քիմիական կամ կենսաբանական զենքը մեծ մակերեսներով տարածելու միջոցները», — ասված է զեկույցում, գրում է Gazeta.ru-ն։
Առանձին փաստաթղթով գտնվել է Սաուդյան Արաբիայի բանտում գտնվող իսլամական քարոզիչ Շեյխ Նասիր ալ Ֆահդի հրամանը, որը հավատացյալներին թույլատրում է քիմիական կամ կենսաբանական զենք կիրառել ընդդեմ «անհավատների»։
Փորձագետների կարծիքով՝ ԻՊ-ի գրոհայինների կողմից կենսաբանական զենք ստեղծելու հնարավորությունը մեծ է։ «Ալ Քաիդան» համարում էր, որ կենսաբանական զենքը դուրս է թույլատրելիի սահմանից, սակայն «Իսլամական պետությունն» այդ խնդիրը չունի։