Մենք հանցագո՞րծ ենք փնտրում դպրոցում, դպրո՞ցն էր խնդիրը: Այսօր՝ օգոստոսի 30-ին, կայացած Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ուսուցիչների ամենամյա օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Անդրադառնալով դպրոցներում անցկացվող ստուգումների խնդրին նա ասել է. «Ես ցանկանում եմ անդրադառնալ, թե ինչ է նշանակում խոսքով դպրոցի տնօրեններին, աշխատակազմին առանց տեղյակ պահելու ուղղորդել այս կամ այն որակյալ կամ քստմնելի միջոցառմանը: Այո, ճիշտ եք, այո, դպրոցը գլխաքանակ չէ, վիրավորված եք, այո՛ ճիշտ եք վիրավորական է, վստահեցնում եմ, որ ձեր խոսքը փոխանցվելու է պատկան անձանց, մարմիններին: Շատ լավ եմ հասկանում, որ մի քանի տիրոջ ծառա եք դառնում, վարչական շրջանի ղեկավարն իր հերթին, ԿԳ նախարարությունն իր հերթին, քաղաքապետարանն իր հերթին, կառավարությունը իր, բայց ուզում եմ կարողանանք ոգևորվել երեկվա բացի լրացմամբ: Ոգևորվել, որովհետև նախորդ տարի այլ բան էինք քննարկում»:
Ոչ ոքի համար հաճելի չէ մտնել դպրոց ու ուսուցչի բարձր որակի նկատմամբ կասկած հայտնելով՝ ստուգում իրականացնել, նշում է փոխքաղաքապետը:


