Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները հայտնել է, որ երկրի ներկայիս մայրաքաղաքը՝ Բուենոս Այրեսը, չափազանց հեռու է երկրի կենտրոնից և կարող է տեղափոխվել, փոխանցում է բրիտանական Telegraph թերթը:
Այժմ Արգենտինայի նախագահը դիտարկում է Սանտյագո դել Էստերո քաղաքը նոր մայրաքաղաք հռչակելու հավանականությունը, որը Բուենոս Այրեսից մոտ 965 կմ հեռու է:
Իր խոսքում Քիրշները Սանտյագո դել Էստերոն անվանել է «արգենտինական բոլոր քաղաքների մայր»:
Փորձագետները, սակայն, թերահավատորեն են վերաբերվել նախագահի առաջարկին՝ դա անվանելով «զուտ ֆորմալ հայտարարություն»` հիմնվելով Արգենտինայում տնեսական դրության վրա: Դրանից բացի, Արգենտինան պարտքերի ճգնաժամի մեջ է, և այդ ֆոնին մայրաքաղաքի «մոնումենտալ տեղափոխումը» քիչ հավանական է: