Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդմնակալությունից հետո կազմակերպած ընդունելության ժամանակ տիկնոջ հետ մոտեցել է քրդերի կողմից ստեղծված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության միակ թուրք պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերին: Էրդողանը մի քանի բառ է փոխանակել Օնդերի հետ, երբ Առաջին տիկինը հարցրել է պատգամավորին, թե նա որտեղից է , Սըրրը Սուրեյա Օնդերը պատասխանել է. «Կներեք, թուրք եմ, բայց բուժվում եմ»: Անսպասելի պատասխանից ուշքի չեկած Էրդողանն ու տիկինը սկսել են ծիծաղել:
Այս պատասխանը մեծ արձագանք է գտել սոցկայքերում: Օգտատերեի մեծամասնությունը կարծում էր, որ Էրդողանը չպետք է ծիծաղեր այս արտահայտության վրա: Քանի որ դրանով ասվում է, որ թուրք լինելը հիվանդություն է:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բավականին անսպասելի պատասխան էր տվել նախընտրական շրջանում մի հարցազրույցի ժամանակ «Ինձ ասել են, թե վրացի եմ, կներեք, բայց ավելի վատ բան են ասել՝ պնդել են, թե հայ եմ» արած արտահայտության համար: