Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լատվիա, որտեղ սեպտեմբերի 3-ին կանցկանցի ընկերական հանդիպում Լատվիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում: Խաղի սկզիբը Երևանի ժամանակով ժամը 21:45-ին:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լատվիա մեկնել են` Գևորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին, Կամո Հովհաննիսյանը և Ալեքս Էնրիկե դա Սիլվան: Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները կմիանան թիմին Լատվիայում, հաղորդում է ՀՖՖ կայքը: