Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի իրավապահ մարմինները սկսել են օդանավի պայթեցման սպառնալիքի փաստով ստուգումները:
Հաստատվել է, որ ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է երկու ժամով: Հաղորդվում է, որ «Նովոսիբիրսկ-Բաքու» չվերթն իրականացնող ինքնաթիռում գտնվող կինը զանգահարել է անհայտ անձի և հաղորդել ինքնաթիռը պայթեցնելու պատրաստակամության մասին:
Քաղաքացուն անմիջապես դուրս են հրավիրել ինքնաթիռից և օպերատիվ միջոցառումների համալիր անցկացրել, ներառյալ՝ ուղեբեռի և ձեռքի իրերի ստուգում:
Պարզվել է, որ չարագործ կինը բջջային հեռախոսով շփվել է քրոջ հետ և անձնական հակակրանքի հողի վրա հայտարարել «S7» ավիաընկերության օդանավը պայթեցնելու սպառնալիքի մասին: Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին ձերբակալվել է: