Ավագ դպրոցների  վարկանիշի բարձրացման նպատակով դրանցում անհրաժեշտ է կրրեդիատային համակարգի ներդնում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հանրակրության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Ըստ Նարինե Հովհաննիսյանի՝ ներկայումս այդ հարցը քննարկվում է, մինչև նոյեմբեր կառավարությունը կսահմանի կրեդիտային համակարգի ներդրման չափանիշները, եւ 2016թ.-ից այն կգործարկվի: «Սա կօգնի լուծել նաև հաճախումների խնդիրը. աշակերտները նախընտրում են միայն բուհի քննությունների համար անհրաժեշտ 2-3 առարկաների դասերին մասնակցել»: 

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ ապագայում կրեդիտային համակարգը կարող է փոխարինել միասնական քննությունների ինստիտուտին: