ԵԱՀԿ նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալթերը ներկա իրավիճակը Ուկրաինայում բնորոշել է որպես «շատ դժվար փուլ», որտեղ հակամարտության «էսկալացիայի ռիսկը» չափազանց բարձր է: Միաժամանակ, այս պահին նա Ուկրաինայում ազգային երկխոսության հնարավորություն չի տեսնում: Նա նաև ափսոանք է հայտնել կապված Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողությունների հետ:
«Հիմա ամբողջությամբ կարելի է պատկերացնել մռայլ սցենարը»,-ասել է նա շվեյցարական RTS հեռուստաալիքի եթերում:
ԵԱՀԿ նախագահը մեծ նշանակություն է տալիս դիվանագիտական շփումներին եւ մեծ հույսեր է կապում Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից նոր դիվանագիտական հարթակներ տրամադրելուն: «Իսկ Շվեյցարիան միշտ պատրաստ է տրամադրել այդ հարթակները»,-ասել է Բուրկհալթերը: