Ղազախական «Ակտոբեի» կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանի մասնակցությունը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է, հաղորդում է ՀՖՖ կայքը:
Ֆուտբոլիստը մկանային վնասվածք ունի և այժմ գտնվում է ֆիզիոթերապևտիկ հսկողության տակ, իսկ նրա վնասվածքի լրջությունը պարզ կդառնա ավելի ուշ: