Անհասկանալի է, թե ինչու են իշխանությունները որոշել հաշմանդամների համար թեքահարթակներ տեղադրել խաչմերուկներում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ասուլիսի ժամանակ հայտարարել է ավտովարորդների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող «Աքիլլես» հկ-ի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով՝ հետիոտնի համար անցուղիներ են դրվում հենց խաչմերուկներում, ոչ թե մի փոքր ավելի խորը, «Ու այդ նորարարությունների պատճառով մի քանի օր առաջ մի աղջիկ քիչ էր մնում վրաերթի ենթարկվեր: Մենք ունենք դա ապացուցող լուսանկարներ»,-ընդգծել է Հովհաննիսյանը` հավելելով, որ քաղաքը նախագծողները ՃՈ-ի հետ համատեղ պետք է տեղափոխեն թեքահարթակները, որպեսզի նվազեցնեն վտանգն անցորդների համար:


