«ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը որոշել է ազատվել նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը նախարարի ու աշխատակազմի ղեկավարի միջև լարված հարաբերություններն են, ավելին՝ վերջինս համարվում է նախկին նախարար Արամ Հարությունյանի կադրը:

Նշենք, որ Փիրումյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 2011թ. փետրվարից, իսկ մինչ այդ՝ 2010թ. նոյեմբերից ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել: Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Փիրումյանին աշխատանքից ազատելու հարցը»,–գրում է թերթը։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: