Բրազիլիայում իրար կպած ծնված երկվորյակներին կվիրահատեն և կառանձնացվեն իրարից: Դրա հետևանքով երեխաներից մեկն առանց սեռական օրգանի կմնա և երկուսն էլ կունենան մեկական ոտք հայտնում է The Mirror-ը:
Երկվորյակներ Հեյթոր և Արթուր Ռոշաները արդեն 5 տարեկան են: Նրանք իրար հետ ունեն մի շարք կարևոր օրգաններ, որոնք պետք է կիսեն վիրահատության ժամանակ:
Երեխաները մինչև հիմա երեք ոտք ունեին: Վիրահատությունից հետո կունենան մեկական ոտք: Երրորդ ոտքը վիրահատության ժամանակ կօգտագործվի բաժանված մասերւմ մաշկ ավելացնելու համար:
Չնայած որ վիրահատությունը մեծ ռիսկ է պարունակում, բայց ծնողները որոշել են երեխաներին վերջապես հնարավորություն տան ազատ լինելու:


