Հայոց ցեղասպանության մասին պատմող The Cut ֆիլմը, որի հեղինակն է հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը, ցուցադրվել է Վենետիկի 71-րդ կինոփառատոնում և հավակնում է լուրջ մրցանակների:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ֆաթիհ Աքընի հայրը, ով Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության անդամ է, ասել է, թե դիտել եւ հավանել է Հատում (The Cut) ֆիլմը և պատճառ չի տեսնում այն Թուրքիայում չցուցադրելու համար:

Նա նշել է, թե սխալ է այն տեսակետը, թե ֆիլմում թուրքերը բարբարոս և մարդասպաններ են ներկայացվում: «Ֆիլմում մարդասպանները և կանանց բռնաբարողները դասալիքներ ու ավազակախմբեր են ներկայացվում, իսկ ֆիլմում չկա սիստեմատիկ կոտորած»:

Այո, ֆիլմում անհանգստացնող տեսարաններ կան, բռնաբարություն կա, կոտորած կա, թուրքերի բարբարոսությունները կան, սակայն ֆիլմում փորձ չի արվում թուրքերին ցեղասպան ներկայացնել»,-ասել է Ֆաթիհ Աքընը հայրը:

Այս ֆիլմը նախատեսվում է նաև Թուրքիայում ցուցադրել, սակայն թուրք ազգայնականները սպառնացել են սպանել Ֆաթիհ Աքընին: