«Մենք բոլորս զայրացած ենք Իրաքից ստացված լուրերից` «Իսլամական պետության» գրոհայինների կողմից քաղաքացիական անձանց դաժան սպանությունների վերաբերյալ, այդ թվում նաև ևս մեկ լրագրողի մահապատժի լուրից»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բան Կի-Մունը Նոր Զելանդիա այցի ժամանակ:

Ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի հարազատները հաստատել են մահապատժի տեսագրության իսկությունը:

Առաջիկայում Սոթլոֆի ընտանիքը մտադիր չէ հրապարակային հայտարարություններ անել: Վաշինգտոնը նույնպես պաշտոնական հայտարարություններ չի արել տեսագրության իսկության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ իսլամիստների դաժան հակաամերիկյան գործողության առաջին զոհը ԱՄՆ-ից լրագրող Ջեյմս Ֆոուլին էր: Նրա սպանության մեջ կասկածվում է 23-ամյա Աբդել Մաջիդ Աբդել Բարին, որը նախկինում ապրել է Լոնդոնում: