Լոնդոնում կայացել է GQ ամսագրի ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ 23 մրցանակներ գտել են իրենց տերերին, ովքեր ըստ GQ ամսագրի՝ այս կամ այն բնագավառում ակտիվ գործունեություն էին ծավալել։
Քիմ Քարդաշյանը հաղթել է «Տարվա կին» անվանակարգում։
«Նա սոցցանցերի թագուհին է և մեր մոլորակի ամենահայտնի կանանցից մեկը»,-այսպես է ամսագրի ներկայացուցիչը բնութագրել Քիմին մրցանակը տալուց առաջ։
«Ես շնորհակալ եմ իմ ամուսնուն, ով ստիպել է ամեն օր իսկական կին զգալ ինձ»,-հայտարարել է Քիմը։