Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Վիկոֆֆ քաղաքում 84-ամյա վարորդը և նրա 79-ամյա ուղևորուհին մեքենայով հայտնվել են վարորդի դստեր տան լողավազանում: Սրա պատճառ է հանդիսացել այն, որ տարեց տղամարդը գազի ոտնակը շփոթել է արգելակման ոտնակի հետ, գրում է nydailynews.com-ը։

«2006թ. Audi A-6 մոդելի մեքենան բախվել է ցանկապատին և հայտնվել բակի լողավազանում»,-հայտնել է քաղաքի ոստիկանության պետ Բենջամին Ֆոքսը։