Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հավաքածուի առաջին լուսանկարները կլինեն ''IQ'' ամսագրի համար արված իմ ֆոտոշարքում»:

Հիշեցնենք, որ երգչուհին ավելի վաղ գրել էր, որ որոշել է ստեղծել մի քանի պարագաներից բաղկացած «ՊռեԳոմեշ» փոքրիկ հավաքածու, որում ընդգրկված կլինեն տեսահոլովակը հիշեցնող հայկական խորհրդանիշներ, որոնք կարելի է համադրել ժամանակակից հագուստի հետ:

Հավաքածուի առաջին նմուշները հնարավոր կլինի ձեռք բերել մոտ օրերս: