«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը բավականին երկար է ապրել և իր քաղաքական կենսագրության ընթացքում չի հիշում որևէ ամառ, որի ժամանակ ընդդիմությունը չասի, թե «թեժ աշուն է սպասվում»։ Ըստ նրա, թեժ աշուն, ինչ խոսք, կլինի, որովհետև ամառն էլ էր թեժ, ու տաք եղանակները դեռ մի որոշ ժամանակ կշարունակվեն նաև աշնանը։ Բայց այդ թեժության հետ քաղաքական դաշտի ընդդիմադիր կամ, ավելի ճիշտ, ոչ իշխանական հատվածը որևէ կապ չունի:

Արզումանյանը խորհրդարանի այն պատգամավորներից է, ում կարգավիճակն այդպես էլ հստակ պարզ չդարձավ՝ անկա՞խ պատգամավոր է, ընդդիմադի՞ր, թե՞ ոչ իշխանական և ո՞ր ուժն է ներկայացնում խորհրդարանում։ 2012-ի խորհրդարանական ընտրություններում նա Խաչատուր Քոքոբելյանի հետ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից ընդգրկվեց «Ժառանգություն» կուսակցության ցուցակում ու դարձավ պատգամավոր։ Սակայն կարճ ժամանակ անց նրանք սկսեցին այլևս չներկայացնել «Ժառանգության» տեսակետը և փաստացի դուրս եկան խմբակցությունից։ Բայց քանի որ օրենքով ցուցակի առաջին երեք համարներին իրավունք տրված էր լքել խմբակցությունը, բայց պահպանել մանդատը, իսկ 4-րդ համարից սկսած՝ խմբակցությունից դուրս գալով պետք է հրաժարվել նաև մանդատից, հետևաբար, 4-րդ համարի ներքո պատգամավոր դարձած Արզումանյանը ձևական մնաց խմբակցության անդամ։ Ի դեպ, որոշ ժամանակ անց նա նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից դուրս եկավ և վերականգնեց ՀՀՇ-ն։ Երեկ մի քանի հարց ուղղեցինք պարոն Արզումանյանին։

- Դուք ընդդիմադիր գործիչ եք ներկայանում, բայց կարծես ընդհանուր «ընդդիմադիր գործընթացներից» դուրս եք Ձեզ պահում. քառյակն առանձին է «ընդդիմադիր» աշխատանք տանում, Դուք՝ առանձին։ Հիմա ո՞րն է Ձեր և խորհրդարանական մյուս ընդդիմադիրների տարբերությունը։

- Էդ հարցը պետք ա տալ էն մարդկանց, ով էդ ֆորմատով աշխատում է։ Ես գտնում եմ, որ եթե մարդիկ իրենց ընդդիմադիր չեն հռչակում, անվանում, ուրեմն ունեն պրոբլեմ. ի՞նչ ասել է «ոչ իշխանական»։ Էդ ձևակերպումն ինձ համար հասկանալի չի, ինձ համար հասկանալի չի նաև, թե «Բարգավաճ Հայաստանն» ընդդիմադի՞ր կուսակցություն է, թե՞ ոչ։ Ըստ իս՝ ոչ։ Դրա համար, Դուք հիմա հարց եք տալիս… 12 կետեր, բան… կարելի է, ամեն ինչ էլ կարելի է առաջ քաշել, նորմալ ա, գործընթացին կարող են նպաստել նաև ոչ ընդդիմադիր ուժեր։

Մանրամանսերը՝ օրաթերթում: