«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատողները կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում էին իրենց 18 ամսվա աշխատավարձերը:
Կառավարության նիստից առաջ նաիրիտցիների հետ հանդիպամ դուրս եկավ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Կրքերը հանդարտեցնելու համար նա խոստացավ, որ առաջիկա օրերին աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը:
Դա դժգոհություն առաջացրեց նաիրիտցիների մոտ, և նրանք վարչապետին պահանջեին: Սակայն, Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ իր պատասխանը համաջայնեցված է վարչապետի հետ, և մինչև սեպպտեմբերի 15-ը այս հարցին վերջնական լուծում կտրվի:
Տեսանյութը Թերթ.am-ից