Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կգործեն, սակայն այս ամենի վերջնակետը պետք է լինի այն, որ Արևմուտքը պայմաններ ստեղծի Ռուսաստանում փոփոխությունների համար, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին BBC World-ի՝ Ուկրաինային նվիրված թեմայի ուղիղ եթերում։

Նախկին նախագահը, իր խոսքում անդրադառնալով Ռուսաստանի դեմ Արևմուտքի լծակների մասին, ուշադրություն է հրավիրել պատժամիջոցների վրա, որոնք, վերջին հաշվով, պետք է հող հանդիսանան մեծ փոփոխությունների համար։ Սաակաշվիլին նաև զուգահեռներ է տարել Վրաստանի հետ և հայտարարել, որ Պուտինը ցանկացել է երկու երկրներում սպանել անկախությունը։

«Ռուսաստանը ուզում է սպանել ուկրաինական ժողովրդավարության գաղափարը և երկրի ցանկացած հաջողություն։ Նա ուներ նույն ցանկությունները նաև Վրաստանի հետ կապված։ Եվրոպան դեռ շատ լծակներ ունի ՌԴ-ի դեմ, օրինակ՝ տնտեսական, Ռուսաստանը չի կարող հաղթել Եվրոպային, քանի որ գազ է վաճառում նրան»,- նշել է Սաակաշվիլին։