Թայլանդի Սուրին մարզի 59-ամյա բնակչուհի Դուանգջայ Սամակսամամը աշխարհի ամենամեծ ձեռքեր ունեցող մարդն է համարվում, գրում է «Daily Mail»-ը: Կնոջ երկու ձեռքերը միասին կշռում են մոտ 19 կգ:

Բժիշկները նշել են, որ կնոջ մոտ առկա է մակրոդիստրոֆիա լիպոմատոսա հիվանդությունը, որն էլ դարձել է նրա ձեռքերի մեծության պատճառ: Բայց ամենավատն այն է, որ կինը իր ձեռքերի պատճառով տառապում է պարբերաբար կրկնվող ուժեղ ցավերից: 25 տարեկանում նա արդեն մեկ անգամ վիրահատվել է, սակայն ձեռքերի վրայի ճարպը նորից վերադարձել է և հասել նախկին չափերին:

Այժմ բժիշկները նշել են, որ նրա ցավերի լավագույն բուժումը երկու ձեռքի անդամահատումն է: Սամակսամամը նշել է, որ թեև ինքը կյանքում շատ դժվարությունների է հանդիպել իր ձեռքերի պատճառով և մինչև 20 տարեկանը նույնիսկ ամաչել է տնից ընդհանրապես դուրս գալ, սակայն կտրականապես դեմ է բժիշկների առաջարկած վիրահատությանը: