«Հրապարակ» թերթը գրում է.
«Տիգրան Սարգսյանի հեռանալուց հետո ոմանք սկսեցին բարձրացնել մեռելոցներից հրաժարվելու հարցը, քանի որ ոչ աշխատանքային, եկեղեցական այդ տոների հեղինակը համարվում է նախկին վարչապետը: Մեզ տեղեկություն է հասել, որ այս թեման անգամ Հովիկ Աբրահամյանն է փորձել բարձրացնել, սակայն կաթողիկոսի կողմից լուրջ դիմադրության է հանդիպել:
Գարեգին 2-րդն այնքան է զայրացել, որ խոստացել է վեր հանել մեռելոցների նախապատմությունը, քանի որ, պարզվում է, դրանց հիմնադիրը ոչ այնքան Տիգրան Սարգսյանն է, որքան Սերժ Սարգսյանը՝ վարչապետ աշխատած օրերին: Իսկ դա կնշանակի, որ Աբրահամյանը ոչ միայն Տիգրանի ստվերի դեմ է պայքարում, այլև գործող նախագահին է դեմ գնում»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: