Այսօր Ուելսում նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում:

Ինչպես երևում է թուրքական մամուլի հրապարակումներից Էրդողանը մտադիր է Բարաք Օբամայից պահանջել թուրք գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը, այս մասին գրում է Reuters գործակալությունը: Ըստ Էրդողանի Գյուլենը պետք է արտահանձնվի և ապրի իր երկրում եթե հանցագործություն չի կատարել:

Գյուլենն ազդեցիկ գործիչ է Թուրքիայում: Նախկինում նա եղել է Էրդողանի դաշնակիցը, սակայն հետո նրանք դարձել են հակառակորդներ: Ըստ որոշ աղբյուրների հենց ինքը Գյուլենն է բացահայտել Էրդողանի անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալային պատմությունները: