ԱՄՆ-ում կստեղծվի նոր կոալիցիա, որը կպայքարի  «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ուելսում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում:

Նա դիմեց այն պետությունների նախարարներին, որոնք մասնակցելու են այս պայքարին: Գագաթաժողովին ներկա էին Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի արտգործնախարարները:

«Մենք պետք է պայքարենք նրանց դեմ, որպեսզի կանխենք նրանց կողմից նոր հանցագործությունների իրականացումը: Պետք է ապահովենք Իրաքի և տարածաշրջանի այլ պետությունների անվտանգությունը, որոնք կարող են տուժել ահաբեկիչների գործողություններից, չօգտագործելով մեր սեփական զինված ուժերը»,- այս մասին կոչ է արել Քերին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Այնուհետև պետքարտուղարը նշել է, որ պայքարելու համար կոալիցիոն երկրներից  ոչմեկ չի պատրաստվում իր ռազմական ուժերը մտցնել Իրաքի տարածք: