Իսլամական խմբավորումներից  «Ջեբաթ ան-Նուսրա»-ն կրկին սպառնում է գլխատել գերի ընկած լիբանանցի զինվորներին, եթե «Հեզբոլահ» շարժման անդամները չդադարեն կռվել Սիրիայում, այս մասին հայտնել է լիբանանյան հեռուստաընկերությունը:

Նրանք հրապարակել են մի տեսանյութ որտեղ կան 9 զինվորներ և անվտանգության աշխատակիցներ: Գերիները հերթով դիմում են իրենց հարազատներին և քաղաքացիներին, որպեսզի նրանք դուրս գան փողոց փակեն ճանապարհները և ցույց անեն, պահանջելով որ «Հեզբոլլահ»-ի անդամները դադարեն ծառայել Սիրիայի տարածքում:

Օգոստոսի սկզբին  «Ջեբաթ ան-Նուսրա» և «Իսլամական պետություն» խմբավորումների ահաբեկիչները  հարձակվել էին Սիրիական սահմանի մոտ գտնվող Էրսալ քաղաքում գտնվող զինվորների վրա և գերեվարել նրանցից 30-ին: Հաջորդ օրերին համացանցում հայտնվեցին գլխատված զինվորի լուսանկարները:

Լիբանանի արտաքին գործերի նախարար Նուհադ Մաշնուկը հայտնել է, որ կառավարությունը չի պատրաստվում ընդառաջ գնալ ահաբեկիչների առաջարկներին,-այս մասին գրում է ria.ru-ն: