Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 7-ին կանցկացնի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը Դանիայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, հաղորդում է ՀՖՖ կայքը:
Մեր հավաքականը հանգրվանել է Կոպենհագենի «Հիլթոն» հյուրանոցում: Այսօր երեկոյան մեր ազգային ընտրանին կանցկացնի առաջին մարզումը:
Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Դանիա
![](https://yerevannews.am/disc/05-09-14/1fddf0b0fe17d83d1b3af9bb3558af35.jpg)