ԵԱՀԿ-ի մասնակցությամբ Ուկրաինայի, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչների միջև կոնտակտային խմբի բանակցությունների ընթացքում այսօր ստորագրվել է Դոնբասում կրակի դադարեցման մասին արձանագրություն, փոխանցում է Интерфакс-Украина-ն:

Այդ մասին գործակալությանը տեղեկացրել են բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները:

«Ուրբաթ՝ ժամը 18:00-ից, ստորագրվել է կրակի դադարեցման մասին արձանագրություն: 14 կետից բաղկացած արձանագրությունը ներառում է վերահսկողության, գերիների փոխանակման և մի շարք այլ հարցեր»,-նշել է գործակալության զրուցակիցը: