ՆԱՏՕ-ի անդամ երկրները աջակցում են Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի Խարտիայի և միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, այս մասին նշված է Ուելսի Նյուպորտ քաղաքում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների` սեպտեմբերի 5-ին հրապարակած հռչակագրում:

«Ձգձգված հակամարտությունների պահպանումը շարունակում է առանձնահատուկ մտահոգության տեղիք տալ` խոչընդոտելով տարածաշրջանի քաղաքացիների ներուժի իրացմանը` որպես Եվրաատլանտյան համայնքի անդամներ: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ հզոր քաղաքական կամք դրսեևորել և կառուցողականորեն ներգրավվել հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացին: Այս համատեքստում մենք շարունակելու ենք սատարել Հարավային Կովկասի և Մոլդովայի Հանրապետության հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի, ՄԱԿ-ի Խարտիայի և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա»,-ասված է հռչակագրում:

Դաշնակիցները կաջակցել իրենց գործընկերների` արտաքին և անվտանգության քաղաքականությունում արտաքին ճնշումներից և հարկադրանքից անկախ և ինքնուրույն ընտրություն կատարելու իրավունքներին, ինչպես նաև` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը:

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2016 թվականին Վարշավայում: