Նյու Յորքում բնակվող Թաո Պորչոն Լինչը, հակառակ իր պատկառելի տարիքին, իր ամեն օրը սկսում է առավոտյան 05:00-ին` իր աշակերտներին սովորեցնելով յուրացնել յոգայի ամենաբարդ շարժումները, գրում է Daily Mail-ը:
96-ամյա կինը յոգայով է զբաղվում ավելի քան 70 տարի և այն թողնելու մտադրություն չունի: Վերջերս նա իր ռեպերտուարում պարահանդեսային պարեր է ավելացրել և պարային շարժումները յուրացնում է 26-ամյա պարընկերոջ օգնությամբ: